Եվրամիությունը մտադիր է 20 մլրդ եվրո հավաքագրել արհեստական ինտելեկտի զարգացման համար
Եվրահանձնաժողովը ներկայացրել է ԵՄ անդամ երկրների հետ համաձայնեցված ծրագիրը Եվրամիության տարածքում արհեստական ինտելեկտի կիրառմանը և զարգացմանն աջակցելու մասին, որի համար նախատեսում է 20 մլրդ եվրո ներդրումներ ստանալ:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով թվային շուկայի հարցերով Եվրահանձնաժողովի փոխնախագահ Անդրյուս Անսիպին, եվրոպական երկրները որոշում են կայացրել այս ոլորտում համագործակցել միմյանց և Եվրահանձնաժողովի հետ՝ միավորելու համար տվյալներն ու առավել խոշոր ներդրումներ ստանալու:
Վերջինս տեղեկացրել է, որ Եվրահանձնաժողովը համակարգում է արհեստական ինտելեկտի ոլորտում ներդրումների շուրջ տարվող աշխատանքները, որոնց նպատակն է 20 մլրդ եվրո մասնավոր և պետական ներդրումներ հավաքել մինչև 2020 թվականը:










