Լուսնի հակառակ կողմն ուսումնասիրելու համար Չինաստանն արձակել է «Չանյե-4» լուսնագնացը

05:22 • 08.12.18

Չինաստանում արձակվել է «Չանյե-4» լուսնագնացը, որը նախատեսված է Լուսնի հակառակ կողմն ուսումնասիրելու համար, հաղորդում է CGTN հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ հետազոտական առաքելության նպատակը «Երկրին ամենամոտը գտնվող տիեզերական հարևանի որոշ գաղտնիքներն» ուսումնասիրելն է: Առաքելության հաջող ավարտի դեպքում ՉԺՀ-ն կդառնա առաջին երկիրը, որին հաջողվել է նման հաջողության հասել:

Հաղորդվում է, որ լուսնագնացը Լուսնի վրա վայրէջք կկատարի 2019 թվականի սկզբին: Գիտնականների խոսքով՝ նոր սարքը շատ ավելի լավ է նախագծված, քան նախորդները, ինչը թույլ կտա նոր հայտնագործություններ անել:

Լուսնի հակառակ կողմն ուսումնասիրելու համար Չինաստանն արձակել է «Չանյե-4» լուսնագնացը