Շվեյարիայում ներկայացվել են Tesla X 100D մոդելի ոստիկանական երեք նոր մեքենաները

19:11 • 08.12.18

Շվեյցարիայի Բազել Շտադտ կանտոնում տեղի ոստիկանությունը ներկայացրել է իրենց նոր՝ Tesla X 100D մոդելի ավտոմեքենաները, որոնք ոստիկանությունը կօգտագործի արտակարգ դեպքերի ժամանակ, այս մասին հաղորդում է korrespondent.net-ը:

Նշվում է, որ էլեկտրական 7 ոստիկանական մեքենաների գործարկման մտադրության մասին հայտնի էր դարձել դեռևս այս տարվա մարտ ամսին:

Մեքենաներից յուրաքանչյուրն արժեցել է 124 000 եվրո: Առայժմ Բազել Շտադտ են ժամանել մեքենաներից միայն 3-ը:

Աղբյուրը նշում է, որ այս մեքենաների շարժիչի հզորությունը կազմում է 525 ձիաուժ, իսկ մաքսիմալ արագությունը, որը կարող է զարգացնել մեքենան 230 կմ/ժ է:

 

Շվեյարիայում ներկայացվել են Tesla X 100D մոդելի ոստիկանական երեք նոր մեքենաները