Կալիֆոռնիան դարձել է ԱՄՆ առաջին նահանգը, որտեղ բոլոր նորակառույց տները պետք է պարտադիր արևային պանելներ ունենան

11:35 • 09.12.18

Կալիֆոռնիան դարձել է ԱՄՆ առաջին նահանգը, որտեղ բոլոր նորակառույց տների համար պարտադիր է դարձել արևային էներգիան կուտակող պանելներով համալրված լինելը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, համապատասխան որոշումը կայացրել են նահանգային իշխանությունները:

Կալիֆոռնիայի Կառուցապատման չափորոշիչների հանձնաժողովի ընդունած որոշումն օրենք կդառնա 2020թ.-ից:

Հանձնաժողովի անդամներն ընդգծել են, որ որոշումը «պատմական» է ու պետք է շրջակա միջավայրի պահպանության, էներգիայի բնական աղբյուրներին անցում կատարելու հարցում փարոս հանդիսանա մյուս նահանգների համար:

Միևնույն ժամանակ, որոշման ընդդիմախոսները նշել են, որ մեկ ընտանիքի համար նախատեսված տունն արևային պանելներով համալրելու համար հարկավոր է հավելյալ 20.000 դոլար վճարել, ինչը ոչ բոլոր ընտանիքները կարող են իրենց թույլ տալ:

 

California will be the first state to adopt the motion, which will see all new homes equipped with solar energy, like this home in Corona, California (pictured on May 3)

The provisions could cost homeowners an additional $10,000, at a time when the state is already facing an affordable housing crisis. Pictured above, employees carry solar panels onto the roof of a home in Lafayette, California, U.S., on Tuesday, May 15

The commission hope other states in the US will use their plan as a blueprint to adopt similar measures

 

Կալիֆոռնիան դարձել է ԱՄՆ առաջին նահանգը, որտեղ բոլոր նորակառույց տները պետք է պարտադիր արևային պանելներ ունենան