Չինաստանում 2.5 հազար տարվա ոսկեզօծ մարտակառք է հայտնաբերվել (տեսանյութ)

06:14 • 10.12.18

Չինաստանի Հասարակական գիտությունների ակադեմիայի հնագետները հայտնաբերել են մի մարտակառք, որն ունի շուրջ 2.5 հազար տարվա պատմություն, հաղորդում է չինական «Սինհուա» լրատվական գործակալությունը:

Յուրահատուկ մարտակառքը հայտնաբերվել է հնագույն գերեզմանի պեղումների ժամանակ Հեբեյ նահանգում: Այն ունի 142,5 սմ լայնություն ու 106 սմ երկարություն: Այն տեղաշարժվում էր 140 սմ տրամագծով երկու անիվի միջոցով, որոնցից յուրաքանչյուրն ուներ 38 անվաճաղ, ինչը խոսում է մարտակառքի տիրոջ սոցիալական բարձր աստիճանի մասին:

Մարտակառքը զարդարված է նախշերով ու կենդանիներին պատկերող ոսկեզօծ խորհրդանշաններով: Հնագետները կարծում են, որ ոսկեզօծ տրանսպորտային միջոցն ամենայն հավանականությամբ պատկանել է որևէ հարուստ ու ազդեցիկ մարդու: Այն շատ լավ է պահպանվել, ուստի հնագետները մտադիր են շարունակել պեղումներ՝ հավելյալ մասեր գտնելու և նմուշն ամբողջությամբ վերականգնելու համար:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Չինաստանում 2.5 հազար տարվա ոսկեզօծ մարտակառք է հայտնաբերվել (տեսանյութ)