Instagram-ում ձայնային հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն է հայտնվել (տեսանյութ)

12:03 • 11.12.18

Այժմ Instagram-ում հնարավոր է անձնական հաղորդագրությունների բաժնում ձայնային հաղորդագրություն ուղարկել, հայտնում է Techcrunch-ը:

Նշվում է, որ հաղորդագրությունը ձայնագրելու համար անհրաժեշտ է սեղմած պահել տեքստի հավաքման պատուհանի մոտ գտնվող բարձրախոսի կոճակը:

Ձայնային հաղորդագրության առավելագույն երկարությունը 1 րոպե է, այն հնարավոր է մի քանի անգամ լսել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Instagram-ը կջնջի կողմնակի հավելվածների միջոցով արված մեկնաբանությունները, բաժանորդագրություններն ու «լայքերը»:  



Instagram-ում ձայնային հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն է հայտնվել (տեսանյութ)