ՆԱՍԱ-ի արբանյակը «Բեննու» երկնաքարի վրա ջրի հետքեր է հայտնաբերել

12:26 • 11.12.18

ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) Osiris-Rex հետազոտական արբանյակը «Բեննու» երկնաքարի վրա ջրի հետքեր է հայտնաբերել, տեղեկացնում է ՆԱՍԱ-ի պաշտոնական կայքը:

ՆԱՍԱ-ի տվյալներով՝ OSIRIS-Rex-ը երկնաքարի վրա ջրի հետքեր` թթվածնի և ջրածնի միաձուլված ատոմներ է հայտնաբերել:

Մասնագետների կարծիքով՝ դա կարող է նշանակել, որ անցյալում տիեզերական հսկա օբյեկտի վրա, որից պոկվել է երկնաքարը, ջուր է եղել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Osiris-Rex հետազոտական արբանյակը երկու տարի տևած «հետապնդումից» հետո հասել է հնագույն «Բեննու» երկնաքարին:

Հայտնի է, որ «Բեննու»-ն Երկրի համար հավանական վտանգ է ներկայացնում. առաջիկա 150 տարվա ընթացքում այն շատ մոտ է անցնելու Երկրի կողքով ու հավանական բախման դեպքում խառնարան կստեղծի:

800 մլն դոլար արժողությամբ Osiris-Rex-ը տիեզերք էր արձակվել 2016թ.-ին: Այս ընթացքում այն հաղթահարել է մոտ 2 մլրդ կմ տարածություն: Սարքը Երկիր կվերադառնա 2021թ.-ին:

ՆԱՍԱ-ի արբանյակը «Բեննու» երկնաքարի վրա ջրի հետքեր է հայտնաբերել