ՌԴ-ում «ԱվտոՎԱԶ»-ը հետ է կանչում Lada Vesta մոդելի ավելի քան 41,5 հազար ավտոմեքենա

02:55 • 12.12.18

ՌԴ-ում ռուսական «ԱվտոՎԱԶ» մեքենաշինական ընկերությունը հետ է կանչում Lada Vesta մոդելի 2017 թվականին թողարկված 41,507 մեքենա՝ պահեստային անիվի անվահեծի սկավառակի հետ կապված խնդրի պատճառով, գրում է TACC-ը՝ «Ռոսստանդարտին» հղումով:

Ինչպես հայտնել են «Ռոսստանդարտում», խնդիրն այն է, որ պահեստային անիվի անվահեծի սկավառակի գույնը չի համապատասխանում հիմնական անիվների անվահեծերի սկավառակների գույնին: Ընդ որում, ստանդարտների համաձայն, պահեստային անիվի անվահեծի սկավառակի գույնը պետք է տարբերվի:

Հետկանչի ենթարկված մեքենաների պահեստային անիվների անվահեծերի սկավառակները կներկվեն համապատասխան գույնով: Նշվում է, որ վերանորոգման բոլոր աշխատանքները կիրականացվեն անվճար:

ՌԴ-ում «ԱվտոՎԱԶ»-ը հետ է կանչում Lada Vesta մոդելի ավելի քան 41,5 հազար ավտոմեքենա