Գիտնականները պարզել են, թե որն է ամենաարագ շարժումը կատարող արարածը

22:54 • 12.12.18

Երկրի վրա ամենաարագ շարժում կատարող արարածը, գիտնականների կարծիքով, Mystrium camillae արևադարձային մրջյունն է:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը՝ մեջբերելով գիտական ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները, միջատը կարողանում է ստորին ծնոտի կզակոսկրերն իրար սեղմել ավելի քան 90 մետր/վայրկյան արագությամբ:  

Մրջյունների այս տեսակը, որը հայտնի է նաև դրակուլա մրջյուն անունով, բնակվում է Հարավարևելյան Ասիայում և Ավստրալիայում: Միջատը մեծ գլուխ և երկար կզակոսկրեր ունի:

Մեծ արագությամբ շարժելով դրանք՝ միջատին հաջողվում է հակառակորդին հարված հասցնել 0,5 միլիվայրկյանի ընթացքում:

 

Գիտնականները պարզել են, թե որն է ամենաարագ շարժումը կատարող արարածը