Google-ը հրապարակել է 2018թ. հարցումների թոփ տասնյակը. որոնված անձանց մեծ մասը հանգուցյալներ են (լուսանկարներ)

14:30 • 13.12.18

Google ընկերությունը հրապարակել է 2018թ. ընթացքում համանուն որոնման համակարգում ամենաշատ որոնված հարցումների տասնյակը: Պարզվել է, որ ամենից շատ օգտատերերը հետաքրքրվել են մահացած հայտնիների կյանքի մանրամասներով:

Որոնումներից առաջին տեղում է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որն անցկացվել է այս ամառ՝ Ռուսաստանում: 

Երկրորդ տեղում է շվեդ դիջեյ Ավիչին (Avicii), որն ինքնասպան է եղել այս տարվա ապրիլին:

 

 

Երրորդ տեղում հայտնվել է ամերիկացի ռեփեր Մաք Միլլերը, որը մահացել է այս տարվա սեպտեմբերին՝ թմրանյութի չարաշահումից:





Չորրորդ տեղում Marvel կոմիքսների ստեղծող Սթեն Լին է: Նա մահացել նոյեմբերին՝ 95 տարեկանում:




 

Առաջին հնգյակը եզրափակում է «Սև հովազ» (Black Panther) ֆիլմը:



 

Ամենաշատ որոնվածների տասնյակում են հայտնվել նաև Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, սպանված ռեփեր XXXTentacion-ը, այս տարվա գարնանը կյանքից հեռացած աշխարհահռչակ ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգը, ինչպես նաև այս տարի մահացած մոդել և ձեռնարկատեր Քեյթ Սփեյդը:

 

Մեգան Մարքլ 

 

 

Սթիվեն Հոքինգ



 

Քեյթ Սփեյդ

 

Google-ը հրապարակել է 2018թ. հարցումների թոփ տասնյակը. որոնված անձանց մեծ մասը հանգուցյալներ են (լուսանկարներ)