Անտարկտիկայի «կայուն» սառցաշերտերը սկսել են հալչել. ՆԱՍԱ (լուսանկար)

11:54 • 13.12.18

ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) թարմ տվյալների համաձայն՝ Անտարկտիկայի արևելյան հատվածում  սկսել են հալչել նախկինում «կայուն» համարվող սառցաշերտերը:

ՆԱՍԱ-ի մասնագետներն ընդգծել են, որ նախկինում գիտնականները համոզված էին, որ այդ տարածքում գտնվող սառցաշերտերը ենթակա չեն գլոբալ փոփոխությունների:

ՆԱՍԱ-ն մասնավորապես արձանագրել է Արևելյան Անտարկտիկայի ամենամեծ՝ «Տոտեն» սառցաշերտի հալում:

Գիտնականները նախազգուշացրել են, որ եթե այն ամբողջովին հալչի, ապա համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրանա ավելի քան 3 մ-ով:

Բացի այդ, սկսել են հալչել ավելի փոքր մակերեսով «Վանդերֆորդ», «Անդերվուդ», «Բոնդ» և «Ադամս» սառցաշերտերը:

 

Antartica

Անտարկտիկայի «կայուն» սառցաշերտերը սկսել են հալչել. ՆԱՍԱ (լուսանկար)