Ճապոնիան պատրաստվում է արհեստական «աստղային անձրև» առաջացնել
Ճապոնական ALE մասնավոր ընկերությունը պատրաստվում է հունվարին արբանյակ արձակել, որպեզի դրա օգնությամբ աշխարհում արհեստական «աստղային անձրև» առաջացնի, գրում է РИА Новости-ն:
Ընկերության մամլուլի հաղորդագրության համաձայն՝ արբանյակն ուղեծիր դուրս կգա ճապոնական JAXA տիեզերական գործակալության Epsilon-4 հրթիռակրով:
Իսկ արդեն 2020թ.-ի գարնանը 6 մլն մարդ Հիրոսիմա պրեֆեկտուրայի շրջակայքում կկարողանա 200 կմ շառավիղով դիտել «աստղային անձրևը»:
Արբանյակը բեռնված կլինի 400 մետաղական գնդիկով, որոնք, մթնոլորտի խիտ շերտեր ընկնելով, կայրվեն երկրից 60 կիլոմետր բարձրության վրա: Յուրաքանչյուր գնդիկի տրամագիծը չի գերազանցի մեկ սանտիմետրը:
Ինչպես նշում է ALE ընկերությունը, արհեստական «աստղային անձրևը» շրջակա միջավայրի վրա որևէ վնասակար ազդեցություն չի ունենա:










