Նյու Յորքի բնակիչները երկնքում թռչող տարօրինակ օբյեկտ են նկատել (տեսանյութ)

06:58 • 15.12.18

Նյու Յորքի բնակիչները նկարահանել են երկնքում գերձայնային արագությամբ թռչող տարօրինակ մի օբյեկտ: Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է այդ սև օբյեկտն անցնում ամպերի միջով:

Հաշվի առնելով նրա ձևն ու գույնը՝ փորձագետները բացառել են ուղևորատար ինքնաթիռի վարկածը: Բացի այդ, տեսանյութի դանդաղեցված տարբերակում ինքնաթիռի թև չի երևում:

Մասնագետները վստահ բացառել են նաև վարկածը, որ երկնքում երևացող օբյեկտը  թռչուն է կամ անօդաչու թռնող սարք: Նրանց կարծիքով՝ թռչնի համար այն շատ բարձր է թռնում, իսկ անօդաչուի համար՝ շատ մեծ է:

Նյու Յորքի բնակիչները երկնքում թռչող տարօրինակ օբյեկտ են նկատել (տեսանյութ)