Արգենտինայում հնագույն հսկա համրուկի քարացած մնացորդներ են հայտնաբերվել
Արգենտինայում հայտնաբերվել են 700 հազար տարի առաջ ապրող հսկա համրուկի քարացած մնացորդներ, գրում է TACC-ը՝ հղում անելով Խեներալ Ալվարադո մունիցիպալիտետի իշխանություններին:
Հսկա կենդանու քարացուկները հայտնաբերել և քաղաքային թանգարանին է հանձնել Միրամար քաղաքում բնակվող մի ընտանիք: Կենդանու մնացորդները հայտնաբերվել են մունիցիպալիտետի ափերին, որը հարուստ է հազարավոր և միլիոնավոր տարիներ առաջ Երկրի վրա ապրող տարբեր կենդանիների մնացորդներով: Այդ տարածքում որևէ արժեքավոր քարացուկ հայտնաբերելու համար պարզապես հարկավոր է քայլելիս մի փոքր ուշադիր լինել:
Նշվում է, որ համրուկի մնացորդները հաջողվել է հայտնաբերել տեղատվության շնորհիվ, քանի որ սովորաբար այն տարածքը, որտեղ հայտնաբերվել են դրանք, գտնվում է ջրի տակ:
Scelidoterios տեսակի համրուկներն ապրել են պլեյստոցենի դարաշրջանում: Հասուն համրուկի քաշը գերազանցում էր 1 տոննան: Այս կենդանիներն ունեին երկարավուն գանգ, խոշոր մարմին ու մեծ ճանկեր, որոնցով հսկայական փոսեր էին փորում:










