Ռոսկոսմոսից հայտնել են, ինչպես են ՄՏԿ-ի տիեզերագնացները պատրաստվում Երկիր վերադառնալուն

20:24 • 16.12.18

Ռուս տիեզերագնացները Միջազգային տիեզերակայանում պատրաստվում են Երկիր վերադառնալուն: Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինին, տիեզերագնաց Սերգեյ Պրոկոպևն սկսել է պարապել տիեզերակայանում գտնվող սարքերով՝ նախատեսված վայրէջքի կառավարման համար:

Տիեզերանավի՝ Երկրի վրա վայրէջք կատարելուց առաջ օրգանիզմին հնարավորություն են տալիս հիշել ձգողականության մասին հատուկ մարզումների շնորհիվ: «Հատուկ սարքում բացասական ճնշում է ստեղծվում, և արյան հոսքի մի մասը ձգվում է դեպի ոտքերը», - գրել է Ռոգոզինը:

ՄՏԿ-58/59 հիմնական անձնակազմի կազմում, որը կայան է հասել դեկտեմբերի 3-ին, ընդգրկված են ռուս տիեզերագնաց Օլեգ Կոնոնենկոն, որի համար այդ թռիչքը չորրորդն է, ինչպես նաև Կանադայի տիեզերական գործակալության ներկայացուցիչ Դևիդ Սեն-Ժակը և ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Էնն Մաքքլեյնը, որոնց համար սա առաջին թռիչքն է: ՄՏԿ-ում նրանց դիմավորել են Պրոկոպևը, գերմանացի Ալեքսանդր Գերսթը և ամերիկուհի Սերինա Աունյեն Չենսելլորը, որոնք պետք է Երկիր վերադառնան դեկտեմբերի 20-ին:

 

Ռոսկոսմոսից հայտնել են, ինչպես են ՄՏԿ-ի տիեզերագնացները պատրաստվում Երկիր վերադառնալուն