Գիտնականները նշել են, թե որն է Երկրի ամենահին մասնագիտությունը
Ամենահին մասնագիտությունը, ինչպես պարզել են գիտնականները, շամանիզմն է:
Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն՝ հղում անելով գիտական աղբյուրին, Հարվարդի գիտությունների և արվեստների բարձրագույն դպրոցի հետազոտող Մանվիր Սինգհը նշում է, որ հնագույն ցեղերի կարծիքով՝ շամանները կարողանում էին կառավարել եղանակը, ապահովել հաջողությունը որսի ժամանակ, բուժել հիվանդությունները: Կախարդները հատուկ խավ էին կազմում, որը հարգանք և իշխանություն էր վայելում:
Լիիրավ շաման դառնալուց առաջ մարդ պետք է ընդունելության ծիսակարգ անցներ, որը մի շարք բարդ ընթացակարգեր էր ներառում: Այդ փուլը յուրահատուկ բաժանարար գիծ էր հանդիսանում «ընտրյալների» և հասարակ մարդկանց միջև:
Սինգհի խոսքով՝ հենց այդ ծիսակարգն էր առանձնացնում շամանիզմն այլ զբաղմունքներից, որոնք հասանելի էին բոլորի համար: Ինչպես օրինակ, ցեղախմբում կար մեկը, որը պատասխանատու էր նավակ կամ զենք պատրաստելու համար, սակայն դա չէր նշանակում, որ մյուսները չէին կարող այդ առարկաները պատրաստել: Մինչդեռ մոգությամբ զբաղվելու իրավունքը վերապահվում էր միայն շամաններին:










