Եգիպտոսում գերագույն քրմի 4400-ամյա բացառիկ դամբարան է հայտնաբերվել (լուսանկարներ, տեսանյութ)

11:47 • 17.12.18

Հնագետները Եգիպտոսում ուշագրավ բացահայտում են արել: Նրանք  հայտնաբերել են 4400 տարվա պատմություն ունեցող դամբարան, որին նախքան այս ոչ ոք ձեռք չէր տվել:

Ինչպես նշում է The Guardian-ը, այն գերագույն քրմի դամբարան է:

Եգիպտոսի իշխանությունների խոսքով՝ սա վերջին տասնամյակների ընթացքում իր տեսակի մեջ բացառիկ հայտնագործություն է:

Դամբարանը գտնվում է մայրաքաղաք Կահիրեից 30 կմ դեպի հարավ: Դրա պատերը զարդարված են հնագույն փորագրություններով, քանդակներով:

Աղբյուրը մանրամասնում է, որ դամբարում հանգչում են գերագույն քուրմը, նրա մայրը, կինն ու մյուս բարեկամները:

 

Եգիպտոսում գերագույն քրմի 4400-ամյա բացառիկ դամբարան է հայտնաբերվել (լուսանկարներ, տեսանյութ)