Նեթանյահուի որդուն արգելվել է Facebook-ից օգտվել հակամուսուլմանական գրառումների պատճառով
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդուն ժամանակավորապես արգելվել է օգտվել աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքից:
Ինչպես նշում է The Guardian-ը, պատճառն այն է, որ 27-ամյա Յաիր Նեթանյահուն ատելությամբ լի գրառումներ է արել ընդդեմ մուսուլմանների ու պաղեստինցիների:
Մինչդեռ նման հրապարակումները հակասում են սոցկայքի կանոններին:
Հայտնի է, որ Արևմտյան ափին պաղեստինցիների կողմից երկու իսրայելցի զինծառայողի սպանությունից հետո, վարչապետի որդին գրել էր, որ «այդ հրեշների նկատմամբ հարկավոր է հաշվեհարդար տեսնել»:
Բացի այդ նա գրել էր, որ ցանկանում է իր երկիրը «բոլոր մուսուլմաններից ազատված» տեսնել:










