Պուտինը հայտարարել է, որ ռուսական նոր գերձայնային հրթիռները համարժեք չունեն

16:40 • 19.12.18

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական արտադրության նոր «Կինժալ» գերձայնային հրթիռներն արտասահմանյան համարժեք չունեն:

Նա ընդծել է, որ դրանք կօգնեն դեռևս մի քանի տասնամյակ ապահովել երկրի անվտանգությունը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Պուտինն այս մասին ասել է ՌԴ ռազմական ղեկավարության հետ հանդիպման ժամանակ:

Մինչդեռ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ «Կինժալ»-ն արդեն համալրել է ՌԴ զինանոցը:

Նա հավելել է, որ երկրի գերձայնային զենքի մյուս տեսակը՝ «Ավանգարդ» համալիրը, կօգտագործվի հաջորդ տարվանից:

 

Պուտինը հայտարարել է, որ ռուսական նոր գերձայնային հրթիռները համարժեք չունեն