Ճապոնիայի դատարանը չի երկարաձգել Nissan-ի նախկին ղեկավարի նախնական կալանքի ժամկետը
Ճապոնիայի դատարանը մերժել է Nissan ավտոընկերության տնօրենների խորհրդի և Renault-ի և Mitsubishi-ի հետ դաշինքի նախկին ղեկավար Կառլոս Գոնի նախնական կալանքը երկարաձգելու մասին դատախազության պահանջը, գրում է Kyodo գործակալությունը:
Գոնի կալանքի ժամկետը լրանում է դեկտեմբերի 20-ին: Լրատվամիջոցի տվյալներով՝ նրան կարող են գրավի դիմաց ազատ արձակել:
Հիշեցնենք, որ 64-ամյա Գոնը և Nissan-ի տնօրենների խորհրդի անդամ Գրեգ Քելլին ձերբակալվել էին նոյեմբերի 19-ին՝ ճապոնական ֆինանսական օրենսդրությունը խախտելու կասկածանքով: Նախաքննությամբ պարզվել էր, որ հինգ տարվա ընթացքում Գոնը Nissan-ից ստացել է մոտ 10 միլիարդ իեն (գրեթե 89 միլիոն դոլար) եկամուտ, սակայն պետությանը 2 անգամ պակաս հարկ է վճարել:










