Volkswagen-ը մտադիր է Գերմանիայում մոտ 7 հազար աշխատատեղ կրճատել

03:16 • 21.12.18

Գերմանական խոշոր ավտոարտադրող Volkswagen ընկերությունը մտադիր է երկրում մոտ 7 հազար աշխատատեղ կրճատել, մասնավորապես՝ Հաննովերի և Էմդենի գործարաններում: Այդ մասին հաղորդում է «Frankfurter Allgemeine Zeitung» պարբերականը:

Ըստ հրապարակման՝ կրճատումները պայմանավորված են ընկերության կողմից էլեկտրական ավտոմեքենաների արտադրության ծավալների ավելացման հետ: Մինչև 2023 թվականը Volkswagen-ն էլեկտրական ավտոմեքենաների արտադրության համար նախատեսում է ծախսել մոտ 44 միլիարդ եվրո:

Ներկայում ընկերությանը պատկանող Հաննովերի և Էմդենի գործարաններում աշխատում է մոտ 22 հազար մարդ: Նշված արտադրամասերից որևէ մեկնաբանություն դեռևս չի արվել:

Volkswagen-ը մտադիր է Գերմանիայում մոտ 7 հազար աշխատատեղ կրճատել