SpaceX-ին հաջողվել է հինգերորդ փորձից ուղեծիր արձակել Falcon 9 հրթիռակիրը GPS արբանյակի հետ միասին

23:30 • 23.12.18

Ամերիկյան SpaceX ընկերության Falcon 9 հրթիռակիրը ԱՄՆ ռազմաօդային ուժերի GPS III երրորդ սերնդի համակարգով զինված արբանյակի հետ միասին Ֆլորիդայի Կանավերալ կայանից կիրակի արձակվել է ուղեծիր:

Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը, հրթիռակիրը հաջողվել է տիեզերք ուղարկել հինգերորդ փորձից: Այն սկզբնապես նախատեսվում էր արձակել դեկտեմբերի 18-ին, սակայն արձակումը մի քանի անգամ հետաձգվել էր տեխնիկական խնդիրների և անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով:

GPS III արբանյակներն ազդանշանի մեծ հզորություն ունեն և թույլ են տալիս երեք անգամ ավելի հստակորեն որոշել քաղաքացիական օբյեկտների տեղադիրքը, քան ներկա պահին օգտագործվող արբանյակները:

SpaceX ընկերությունը շահել է GPS III արբանյակների առաջին վեց օրինակը տիեզերք արձակելու իրավունքը:

 

 

 

SpaceX-ին հաջողվել է հինգերորդ փորձից ուղեծիր արձակել Falcon 9 հրթիռակիրը GPS արբանյակի հետ միասին