Մոտ 200 օր տիեզերքում գտնվելուց հետո ամերիկացի տիեզերագնացը նորից է Երկրի վրա քայլել սովորել (տեսանյութ)

17:15 • 23.12.18

Ամերիկացի տիեզերագնաց Դրյու Ֆեստթելը ողջունել է հենց նոր Երկիր վերադարձած «Սոյուզ MS-09» տիեզերանավի անձնակազմին: Դրյուն թվիթերյան իր միկրոբլոգում տեղադրել է տեսանյութ, որում տեսագրված են նրա՝ երկրի ձգողությանը նորից սովորելու փորձերը:

«Ահա այսպես էի քայլում հոկտեմբերի 5-ին՝ 197 օր Միջազգային տիեզերական կայանում գտնվելուց հետո»,- գրել է Ֆեյսթելը՝ հույս հայտնելով, որ ուղեծրից նոր վերադարձած անձնակազմի անդամներն իրենց ավելի լավ են զգում:

 

 

 

 

Մոտ 200 օր տիեզերքում գտնվելուց հետո ամերիկացի տիեզերագնացը նորից է Երկրի վրա քայլել սովորել (տեսանյութ)