Իլոն Մասկը գովաբանել է ռուսական արտադրության հրթիռային շարժիչը
Ամերիկյան SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը ռուսական արտադրության РД-180 հրթիռային շարժիչը, որն օգտագործվում է Atlas-5 ամերիկյան հրթիռակիրներում, հոյակապ է անվանել՝ կառուցվածքի տեսանկյունից:
«Ամոթ է, որ Boeing-ը և Lockheed-ը պետք է օգտագործեն ռուսական շարժիչն Atlas հրթիռում, սակայն շարժիչի կառուցվածքը հոյակապ է», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ թվիթերյան իր էջում գրել է ամերիկացի գործարարը:
Ռուսական հրթիռային շարժիչը կիրառվում է ամերիկյան Atlas-5 հրթիռի առաջին աստիճանի համար: Ներկա պահին դրա օգնությամբ 85 թռիչք է իրականացվել:










