Իլոն Մասկն ընդգծել է տիեզերական ոլորտում Չինաստանի ունեցած առաջընթացը
Ամերիկյան SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկն իր թվիթերյան էջում արված գրառման մեջ ընդգծել է տիեզերական բնագավառում Չինաստանի ունեցած առաջընթացը:
«Ապշեցնող առաջընթաց տիեզերքում Չինաստանի կողմից: Այս տարի նրանք առաջին անգամ ավելի շատ ուղեծրային արձակում են ունեցել, քան ԱՄՆ-ը», - գրել է գործարարը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մասկը գովաբանել է նաև Atlas-5 ամերիկյան հրթիռակիրներում օգտագործվող ռուսական արտադրության РД-180 հրթիռային շարժիչը՝ անվանելով այն հոյակապ՝ կառուցվածքի տեսանկյունից:










