Իրանը ցանկանում է Instagram-ը փոխարինել «տնական» արտադրանքով

17:38 • 24.12.18

Իրանը պատրաստվում է Instagram-ը փոխարինել երկրում մշակված սոցիալական ցանցով, հաղորդում է РИА Новости-ն՝ Կիբեռտարածության հարցերով գերագույն խորհրդի քարտուղար Աբոլհասան Ֆիրուզաբադիին հղումով:

Ֆիրուզաբադին հայտարարել է, որ Իրանը պետք է Instagram-ի համար լավ այլընտրանքային սոցցանց ներկայացնի, և այդպիսի հարթակ արդեն ստեղծվել է, սակայն մանրամասներ նա չի ներկայացրել:  

«Մենք Instagram-ից բանակցություններ էինք խնդրել, սակայն դեռ ոչ մի հանդիպում տեղի չի ունեցել»,- նշել է Ֆիրուզաբադին:

Դեկտեմբերի սկզբին քարտուղարը հայտարարել էր, որ մեկ միլիոնից ավելի օգտատեր ունեցող ցանկացած արտասահմանյան մեսենջեր պետք է Իրանում իր ներկայացուցիչն ունենա:

Ավելի վաղ իրանցի քաղաքական գործիչները հայտնել էին Telegram մեսենջերի՝ Իրանում ստեղծված այլընտրանքային տարբերակին անցնելու մասին: Իրանում նաև արգելափակված է Twitter սոցիալական կայքը:

 

Իրանը ցանկանում է Instagram-ը փոխարինել «տնական» արտադրանքով