Ավստրալիայում տասնյակ շոշափուկներով «ծովահրեշ» է հայտնաբերվել

05:50 • 24.12.18

Արևմտյան Ավստրալիայի Բրում քաղաքի բնակիչ Թրևիս Փաուերը լողափին արտասովոր ծովային կենդանի է հայտնաբերել, որն ունի տասնյակ շոշափուկներ ու հսկայական բերան, գրում է Daily Express-ը:

Տղամարդը խոստովանել է, որի չի կարողացել հասկանալ, թե ինչ կենդանի է հայտնաբերել և տվել է այն գիտնականներին: «Սկզբում ինձ թվաց, որ այդ արարածը կարող է սատկած կամ թունավոր լինել, քանի որ այն չէր շարժվում և յուրահատուկ գունավորում ուներ», - պատմել է Փաուերը:

Ջրակենսաբանները ենթադրում են, որ կենդանին ակտինիա է՝ աղեխորշավորների տիպի, վեցճառագայթավոր կորալների ենթադասի ծովային կենդանի, սակայն նրանք դեռ չեն պարզել, թե որ տեսակին է այն պատկանում:

Картинки по запросу louse