«Ապոլոն 8»-ին մասնակցած տիեզերագնացը դեպի Մարս մարդ ուղարկելն անհեթեթ և հիմար գաղափար է անվանել

12:25 • 25.12.18

50 տարի առաջ այս օրերին «Ապոլոն 8» առաքելությանը մասնակցած Բիլ Անդերսը BBC-ին տված հարցազրույցում քննադատել է Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ)՝ Մարսի վրա ոտք դնելու ծրագիրը՝ ասելով, որ դա անհեթեթ և հիմար գաղափար է:

«Հանուն ինչի՞: Ի՞նչն է մեզ ստիպում Մարս գնալ: Չեմ կարծում, որ հասարակությունը հետաքրքրված է դրանով»,- ասել է 85-ամյա նախկին տիեզերագնացը, որը ՆԱՍԱ-ի քննադատներից է:


«ՆԱՍԱ-ի կենտրոնների մեծ մասն ուղղակի ուզում է վճարել անձնակազմին: Նրանք չունեն հանրության աջակցությունը»,- ասել է նա:

Անդերսը 1968թ.-ին Լուսնի ուղեծիր դուրս եկած «Ապոլոն 8» առաքելության տիեզերագնացների անձնակազմից է եղել: «Ապոլոն 8» առաքելության շրջանակում նա այլ տիեզերագնացների հետ միասին 20 ժամ է անցկացրել տիեզերքում՝ Լուսնի շուրջը 10 պտույտ կատարելով: Չնայած ՆԱՍԱ-ի նկատմամբ թերահավատությանը՝ նա քնքշությամբ է հիշում իր իսկ առաքելությունը:

 

Bill Anders

 

«Ապոլոն 8»-ին մասնակցած տիեզերագնացը դեպի Մարս մարդ ուղարկելն անհեթեթ և հիմար գաղափար է անվանել