Ամերիկացի գիտնականները երկկենցաղ ռոբոտ են ստեղծել (տեսանյութ)

22:24 • 25.12.18

Ամերիկացի գիտնականները նոր երկկենցաղ ռոբոտ են ստեղծել, որն ստացել է Վալեքս անվանումը:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, նյույորքցի գիտնականների ստեղծած ռոբոտը կարող է ոչ միայն լողալ ջրում, տեղաշարժվել կոշտ մակերեսով, այլև սահել սառույցի վրա:

Արտաքնապես Վալեքսը նման է ծովային արարածի. կողքերից այն համալրված է լողակներ հիշեցնող հարմարանքով, որն ունակ է փոխել արագությունն ու շարժման անկյունը: Եվ հենց դա էլ թույլ է տալիս ռոբոտ սարքին ակնթարթորեն հարմարվել միջավայրին և շարժվել ցանկացած մակերևույթի վրա:

Ինչպես նշվում է, Վալեքս ռոբոտը կարելի է կառավարել հեռակառավարման վահանակի միջոցով:

 

 

Ամերիկացի գիտնականները երկկենցաղ ռոբոտ են ստեղծել (տեսանյութ)