2018 թվականի լավագույն սմարթֆոնները՝ ըստ Fortune-ի (լուսանկարներ)

16:33 • 26.12.18

Fortune գործարար ամսագրի մասնագետները կազմել են 2018 թվականի լավագույն սմարթֆոնների վարկանշային ցանկը: Հնգյակում են հայտնվել iPhone XS Max-ը, Google Pixel 3-ը, Huawei Mate 20 Pro-ն, OnePlus 6T-ն ու Samsung Galaxy Note9-ը:


iPhone XS Max-ը փորձագետները համարում են Apple ընկերության ամենալավ սմարթֆոնը: Դրա գլխավոր առանձնահատկություններն են՝ ջրակայուն լինելը, բարձրորակ տեսախցիկը, էկրանի լուծաչափը, իսկ հիմնական թերությունը՝ բարձր գինը:

 

 

Картинки по запросу iPhone XS Max

 


Google Pixel 3-ը հնգյակում է հայտնվել սփամի ավտոմատ արգելափակման հնարավորության ու տեսախցիկի կարգավորումների շնորհիվ, որը լավ է ճանաչում օբյեկտները նույնիսկ մթության մեջ:

 

Картинки по запросу Google Pixel 3

 

Huawei Mate 20 Pro-ն բարձր գնահատական է ստացել առանց լիցքավորման շարունակական աշխատանքի, արհեստական բանականության համակարգի ու որակյալ լուսանկարների համար:

 

Картинки по запросу Huawei Mate 20 Pro


OnePlus 6T-ն գնային առումով ցանկի «ամենաժողովրդավար» սմարթֆոնն է, սակայն բացի գնից՝ նրա առավելություններից են նաև մատնահետքերի էկրանային սքաները և օրվա մութ ժամերին լուսանկարների լավ որակը:

 

 

Картинки по запросу OnePlus 6T

 

Samsung Galaxy Note9-ի գլխավոր առավելություններից են մոնիտորին միանալու և որպես լիարժեք անհատական համակարգիչ աշխատելու ունակությունը, մեծ էկրանը, այս բրենդի այլ սմարթֆոնների շարքում լավագույն տեսախցիկը, ինչպես նաև ստիլուսի առկայությունը:

 

Картинки по запросу Samsung Galaxy Note9

 

 

2018 թվականի լավագույն սմարթֆոնները՝ ըստ Fortune-ի (լուսանկարներ)