Xiaomi-ն սեփական արտադրության սմարթֆոններով 8 մետրանոց էկրան-տոնածառ է ստեղծել (Լուսանկարներ)

01:31 • 26.12.18

Չինական Xiaomi ընկերությունը սեփական արտադրության սմարթֆոններով 8 մետր բարձրությամբ հսկայական էկրան-տոնածառ է ստեղծել՝ հերթական անգամ հայտնվելով Գինեսի ռեկորդների գրքում:

Ինչպես հաղորդում է TechGenYZ պորտալը, յուրահատուկ տոնածառի ստեղծման համար ընկերությունը միմյանց կից դրված բազմաթիվ Mi Play սմարթֆոններ է օգտագործել՝ ստեղծելով «ամենանմեծ տեխնոլոգիական տոնածառը» և վերածելով այն հսկայական գործող էկրանի:

Ընկերությունում նշել են, որ նման տոնածառի ստեղծման ամենամեծ բարդությունը սմարթֆոնների աշխատանքի լիարժեք սինխրոնիզացիայի ապահովումն էր, քանի որ անհրաժեշտ կադրի ուշացումն անգամ 0.04 վայրկյանով արդեն իսկ նկատելի է լինում անզեն աչքով:



Xiaomi-ն սեփական արտադրության սմարթֆոններով 8 մետրանոց էկրան-տոնածառ է ստեղծել (Լուսանկարներ)