Հեղափոխական էկրան. Apple-ը եզակի ծալվող էկրանով iPhone է մշակում
Ամերիկյան տեխնոլոգիական հսկան ճկվող iPhone-ի եզակի տեխնոլոգիա է արտոնագրել:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, հրապարակված գծագրերի համաձայն՝ սմարթֆոն-պլանշետը պետք է ծալվի երկու ուղղությամբ՝ դեպի ներս և դուրս:
Apple-ի մրցակիցներ Samsung և Huawei ընկերություններն արդեն ցուցադրել են իրենց ծալովի սմարթֆոնները, որոնք ծալվում են միայն դեպի ներս: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ էկրանը չի կարող դիմանալ ծանրաբեռնվածությանը երկու կողմով ծալվելու դեպքում:
Սակայն Apple-ին չի կանգնեցնում իր մրցակից ընկերությունների փորձը: Վերջինիս մտահաղացմամբ՝ գաջեթի էկրանի OLED-վահանակը պետք է լինի ամուր և դիմանա տարատեսակ կորացումներին:











