ԱՄՆ-ում iPhone XS Max սմարթֆոնը բռնկվել է տիրոջ գրպանում

22:48 • 29.12.18

ԱՄՆ Օհայո նահանգի բնակիչ Ջոշ Հիլարդը հայտնել է, որ իր iPhone XS Max սմարթֆոնը բռնկվել է գրպանում եղած ժամանակ:

Ինչպես տեղեկացնում է 9to5mac պորտալը, միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 12-ին: Ամերիկացին նշել է, որ նախ տարօրինակ հոտ է զգացել, այնուհետև այրոց ոտքի հատվածում: Ավելի ուշ գաջեթից սկսել է ծուխ դուրս գալ:

Հիլարդը նշել է, որ արդեն կապ է հաստատել սմարթֆոնի արտադրողի հետ և բացասական ելքի դեպքում մտադիր է դատի տալ Apple-ին: Նա դեռևս միայն այցելել է ընկերության մոտակա խանութն ու ցույց տվել իր այրված հեռախոսը: Նոր հեռախոս իրեն հրաժարվել են տրամադրել և առաջարկել են սպասել գործի ընթացքին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ամերիկացին սմարթֆոնը ձեռք էր բերել մոտ մեկ ամիս առաջ միայն:

 

 

ԱՄՆ-ում iPhone XS Max սմարթֆոնը բռնկվել է տիրոջ գրպանում