Քուվեյթցի օդաչուն կայծակի հարվածի տակ է հայտնվել կործանիչով թռչելիս (տեսանյութ)
Քուվեյթի ռազմաօդային ուժերի F/A-18 Hornet կործանիչը կայծակի հարվածի տակ է հայտնվել երկնքում գտնվելիս:
Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն, կատարվածը տեսագրվել է, իսկ համապատասխան տեսագրությունը՝ հրապարակվել Twitter-ում: Սոցցանցում հրապարակված գրառմանը կից մեկնաբանություններում օգտատերերից մեկը, որը նախկին օդաչու է, ընդգծել է, որ նման բան իր հետ տեղի է ունեցել երեք անգամ և ուղեկցվել է թեթև ցնցումով:
Այս տարի ավելի վաղ այլ հաղորդումներ էլ են ստացվել նմանօրինակ միջադեպերի մասին, որոնցից մեկի ժամանակ ամերիկյան կործանիչի երկու շարժիչից մեկը բռնկվել էր օդում: Կատարվածի համար պատճառ էր հանդիսացել ուժային համակարգում հայտնված թռչունը:
VIDEO: Lightning bolt strikes a #Kuwaiti Air Force F/A-18 Hornet! pic.twitter.com/oBldSa1Tcf
— محمد بن خالد (@MbKS15) December 28, 2018










