Porsche-ն ներկայացրել է 718 Cayman-ի և 718 Boxster-ի նոր մոդելները (լուսանկարներ)

19:51 • 31.12.18

Գերմանական Porsche մեքենաշինական բրենդը ներկայացրել է 718 Boxster ռոդսթերի և 718 Cayman կուպեի նոր տարբերակները՝ ստեղծված 1968թ. արտադրության Porsche 911 T մեքենայի հիման վրա:

Ինչպես նշում է autonews.autoua.net-ը, մեքենաները համալրված են 2 լ աշխատանքային ծավալով, 300 ձիաուժ հզորությամբ 4 գլանանի տուրբոշարժիչով:

Դրանք 0-100 կմ/ժ արագություն են զարգացնում 5.1 վայրկյանում՝ զարգացնելով առավելագույնը 275 կմ/ժ արագություն: 

Գերմանիայում Porsche 718 Cayman T-ի գինը սկսվում է 63 047, իսկ 718 Boxster T-ինը՝ 65 070 եվրոյից:

Մեքենաների նախնական պատվերներն արդեն ընդունվում են:

 

 

porsche-718-cayman-t-and-718-boxster-t-1 (1) - Copy

porsche-718-cayman-t-and-718-boxster-t-1 (6)

porsche-718-cayman-t-and-718-boxster-t-1 (3) - Copy

porsche-718-cayman-t-and-718-boxster-t-1 (4)

Porsche-ն ներկայացրել է 718 Cayman-ի և 718 Boxster-ի նոր մոդելները (լուսանկարներ)