Չինաստանի դպրոցներում աշակերտների գտնվելու վայրը պարզում են «սմարթ» համազգեստների միջոցով
Չինաստանի դպրոցներում աշակերտների գտնվելու վայրին սկսել են հետևել հատուկ չիպերով համալրված «սմարթ» համազգեստների միջոցով, ինչն արվում է աշակերտների բացակայությունները նվազեցնելու նպատակով:
Ինչպես նշում է The Verge-ը, հատկանշական է այն փաստը, որ համազգեստն ունի նաև դիմաճանաչողական գործառույթ, ինչը նշանակում է, որ դպրոց հաճախել չցանկացող աշակերտը չի կարող ընկերոջը խնդրել հագնել իր համազգեստն ու իր փոխարեն դպրոց գնալ:
Եթե աշակերտը փորձի դասից փախչել, ապա չիպն անմիջապես ահազանգ է կուղարկի համապատասխան վայր:
Բացի այդ, չիպը ֆիքսում է, եթե աշակերտը դասի ժամանակ քնում է:
«Սմարթ» համազգեստները դիմանում են Ցելսիուսի սանդղակով մինչև 150 աստիճան տաքության ու նախատեսված են 500 անգամ լվացվելու համար:
Առայժմ համազգեստները օգտագործվում է միայն տասը դպրոցում:










