Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է թռչող դինոզավրի նորահայտ տեսակ

18:45 • 04.01.19

Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել են թռչող դինոզավրի անհայտ տեսակի մնացորդներ, դրանք գտել են Պորտսմուտի համալսարանի գիտնականները, գրում է Acta Palaeontologica Polnica-ն:

Կենդանու մնացորդները հայտնաբերվել են Օսֆորդշիրի տարածքում, դինոզավրի նորահայտ տեսակին արդեն տվել են Klobiodon rochei անունը: Հայտնի է, որ այս կենդանիներն ապրել են 167 մլն տարի առաջ:

Առանձնակի մեծ չափսերով այս թռչող դինոզավրերի թևերի բացվածքը կազմել է շուրջ 2 մետր, դրանք նաև բավականին տարբեր ատամնաշար ունեն, ինչը նրանց մյուս դինոզավրերից նրանց հիմնական տարբերությունն է:

Նշենք, որ վերջին շրջանում հնագույն դինոզավրերի այլ տեսակների մնացորդներ էին հայտնաբերվել նաև Իտալիայում և ԱՄՆ-ում:

Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է թռչող դինոզավրի նորահայտ տեսակ