BMW-ն մտադիր է McLaren 570S-ի համար մրցակից սուպերքար ստեղծել
Գերմանական BMW մեքենաշինական ընկերությունը մտադիր է ստեղծել նոր սուպերքար, որը մրցակցային կլինի McLaren 570S մոդելի համար:
Ինչպես նշում է motor.ru-ն, նոր սուպերքարի ստեղծման դեպքում կներկայացվեն մեքենաների էլեկտրաֆիկացման, գերթեթև կոմպոզիտների ու նոր նյութերի ստեղծման ոլորտում ընկերության ամենաթարմ ձեռքբերումները:
BMW-ի ներկայացուցիչ Կլաուս Ֆրոլիչի խոսքով՝ սուպերքարի հիմքում կլինի i8-ի վերամշակված մոդելը:
Ինչ վերաբերում է ուժային համակարգին, ապա այն բաղկացած կլինի բենզինային ու մի քանի էլեկտրական շարժիչներից: Ըստ նախնական տվյալների՝ այն կունենա 700 ձիաուժ հզորություն:
Սուպերքարը 2023թ. շուտ շուկայում չի հայտնվի:










