Գերմանիայում ձերբակալել են քաղաքական գործիչների վրա հաքերային հարձակման համար կասկածվող անձին

15:20 • 08.01.19

Գերմանիայի ոստիկանությունը երկրի կենտրոնական Հեսսեն երկրամասում ձերբակալել է երիտասարդի, որը կասկածվում է գերմանացի քաղաքական գործիչների և հայտնի մարդկանց դեմ հաքերային հարձակումների իրականացման, ինչպես նաև նրանց անձնական տվյալները գողանալու համար, գրում է New York Times-ը: 

Հաղորդվում է, որ կասկածյալը 20 տարեկան է: Գերմանական լրատվամիջոցների համաձայն՝ նա արդեն ընդունել է իր մեղքը: Օրվա ընթացքում Գերմանիայում տեղի կունենա մամուլի երկու ասուլիս, որոնց ընթացքում կներկայացվեն գործի մանրամասները:

Բունդեսթագի պատգամավորների, հեռուստահաղորդավարների ու երաժիշտների անձնական տվյալների զանգվածային արտահոսքի մասին հայտնի էր դարձել անցյալ շաբաթ: «Զոհերի» թվում էր հայտնվել նաև կանցլեր Անգելա Մերկելը:

Գերմանիայում ձերբակալել են քաղաքական գործիչների վրա հաքերային հարձակման համար կասկածվող անձին