Tesla ընկերությունը Չինաստանում էլեկտրամոբիլների արտադրություն է սկսում
Ամերիկյան Tesla ավտոարտադրող ընկերությունը պատրաստվում է Շանհայում էլեկտրական ավտոմեքենաների արտադրություն սկսել, հայտնում է Associated Press-ը:
Աղբյուրի փոխանցմամբ` էլեկտրամոբիլների արտադրությունը կսկվի արդեն այս տարեվերջին: Tesla-ն նախատեսում է ստեղծել «Սեդան 3» մոդելը, այնուհետև կրոսսովերը, որի անունը դեռևս որոշված չէ, նախնական տվյալներով այն կկոչվի Y-IF:
Չինաստանում ավտոմեքենաներ արտադրելու մասին Tesla ընկերությունը հայտարարել էր դեռևս անցյալ տարվա ամռանը: Գործարանն անվանվելու է Gigafactory 3, որի կառուցման համար չինական իշխանությունները հատկացրել են 84 հա տարածք:
Չնայած Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրային պատերազմին` ընկերությանը հաջողվել է համաձայնություն ձեռքբերել: Շանհայում արտադրվելու է միջին գնային կատեգորիայի էլեկտրական ավտոմեքենաներ:
Սպասվում է, որ ամերիկյան ավտոարտադրող ընկերությունը կունենա լուրջ մրցակիցներ, ինչպիսիք են չինական BYD Auto և BAIC Group-ը: Բացի այդ, չինական շուկայով հետաքրքրված են արտասահմանյան այնպիսի ավտոարտադրողներ, ինչպիսիք են General Motors-ը, Volkswagen և Nissan-ը, որոնք նույնպես ներդրումներ են կատարում Չինաստանում` էլեկտրամոբիլների արտադրության համար:










