BMW-ն ներկայացրել է երկնաքարի բեկորներով զարդարված բացառիկ մեքենա (լուսանկարներ)

09:05 • 09.01.19

Գերմանական BMW մեքենաշինական ընկերությունը ստեղծել է 8-Series կուպե, որը կոչվում է Night Sky և որի սրահը զարդարված է իսկական երկնաքարի բեկորներով:

Ինչպես նշում է Luxury Launches-ը, ինքնատիպ մեքենան ստեղծվել է մեկ օրինակով՝ հունվարի 3-4-ը տեղի ունեցած Քվադրանտիդների ասուպային հոսքի ակտիվության ժամանակ նկատվող աստղաթափին ընդառաջ:

Նշվում է, որ երկնաքարի բեկորները տեղադրված են կառավարման համակարգի գրեթե բոլոր կարևոր կոճակների վրա:

Աղբյուրը մանրամասնում է, որ BMW 8-Series Coupe Night Sky-ը ստեղծվել է ֆիզիկոսների մասնակցությամբ, որպեսզի վերերկրային ծագում ունեցող նյութերը ճիշտ օգտագործվեն:

Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա մեքենան չի տարբերվում ստանդարտ M850i-ից, համալրված է 4.4 լ աշխատանքային ծավալով, 523 ձիաուժ հզորությամբ երկտուրբո V8 շարժիչով:

Մինչդեռ դրա գնի վերաբերյալ տեղեկություն չկա: Չի բացառվում նաև, որ մեքենան ստեղծվել է հատուկ պատվերով ու արդեն վաճառվել է:

 

 

bmw-m850i-xdrive-coupe-night-sky (7)

bmw-m850i-xdrive-coupe-night-sky (3)

bmw-m850i-xdrive-coupe-night-sky (2)

bmw-m850i-xdrive-coupe-night-sky (4)

bmw-m850i-xdrive-coupe-night-sky (5)

bmw-m850i-xdrive-coupe-night-sky (6)

BMW-ն ներկայացրել է երկնաքարի բեկորներով զարդարված բացառիկ մեքենա (լուսանկարներ)