Հազվադեպ խանգարման պատճառով չինուհին անկարող է լսել տղամարդկանց ձայները, նրա ականջին միայն կանացի ձայնն է հասնում

21:43 • 10.01.19

Չինաստանի Սյամին քաղաքում բնակվող կնոջ մոտ լսողության կորստի տեսակ են ախտորոշել, որի պատճառով նա չի կարող լսել տղամարդկանց ձայները:

Ինչպես գրում է Daily Mail-ը, կինը, որի ազգանունը նշվում է որպես Չեն, կարողանում է լսել միայն կանանց ձայները: Օրերից մի օր նա արթնանալուն պես պարզել է, որ չի կարողանում լսել իր զուգընկերոջ ձայնը:

Կինը մեկնել է հիվանդանոց, որտեղ մասնագետները լսողական կորուստ են ախտորոշել, որի պատճառով կինը կարող է լսել միայն բարձր հաճախականության ձայներ:

Ինչպես նշվում է, այս հիվանդությունը հանդիպում է լսողական խնդիրներ ունեցող 13 000 հիվանդից մեկի մոտ: Խանգարման առաջացման հավանական պատճառ բժիշկները նշում են սթրեսը:

 

Հազվադեպ խանգարման պատճառով չինուհին անկարող է լսել տղամարդկանց ձայները, նրա ականջին միայն կանացի ձայնն է հասնում