«Ռոսկոսմոս»-ը տիեզերական զբոսաշրջիկներին «Գագարինի երթուղով» թռիչքներ է առաջարկում

16:21 • 10.01.19

Ռուսական «Ռոսկոսմոս» տիեզերական գործունեության հարցերով պետական կորպորացիան պոտենցիալ տիեզերական զբոսաշրջիկներին Միջազգային տիեզերակայան թռիչքներից բացի նաև «Գագարինի երթուղով» թռիչքներ է առաջարկում: Գործընկերների հետ թռիչքներն իրականացնելու վերաբերյալ բանակցություններն արդեն վարվում են, գրում է РИА Новости-ն:

Պետական կորպորացիայի ղեկավար Դմիտրի Ռոգոզինի խոսքով՝ «Գագարինի երթուղով» թռիչքները տիեզերական զբոսաշրջիկների համար հետաքրքիր թեմա կլինեն:


Նա նաև նշել է, որ «Ռոսկոսմոս»-ը մինչև 2020թ.-ը տիեզերական զբոսաշրջության նպատակով կարող է մեծացնել «Սոյուզ» տիեզերանավերի արտադրության ծավալները:

Կորպորացիայի ղեկավարը նաև նշել է, որ, իրենց հաշվարկներով, տիեզերական տուրիզմը տարեկան հարյուր միլիոնավոր դոլարների եկամուտ կբերի:

«Ռոսկոսմոս»-ը տիեզերական զբոսաշրջիկներին «Գագարինի երթուղով» թռիչքներ է առաջարկում