Արագ լիցքավորում և տեսախցիկներ հայելիների փոխարեն. Porsche-ն թողարկման է պատրաստում Tesla-ի մրցակից Mission E էլեկտրամեքենան (տեսանյութ)

01:26 • 11.01.19

Business Insider‏-ը ներկայացրել է գերմանական ավտոարտադրողի նորույթը՝ Mission E կոնցեպտը, որն ստեղծվել է Tesla-ի մոդելների հետ մրցակցություն ապահովելու համար:

Porsche-ի էլեկտրամեքենայի շարժիչի հզորությունը հավասարազոր է 600 ձիաուժի: Առավելագույն արարգությունը կազմելու է 241կմ/ժամ, իսկ 100 կմ/ժամը մեքենան կզարգացնի 3.5 վայրկյանում:

Առավել տպավորիչ է Mission E մոդելի վերալիցքավորման սկզբունքը: Այն կարող է ինքնուրույն լիցքավորվել ավտոտնակի վահանակից:

Ընկերությունից հայտնում են, որ հատուկ լիցքավորման համակարգ են մշակում, որի օգնությամբ մեքենան 15 րոպեում 80 տոկոսով կլիցքավորվի: Մեկ լիցքավորմամբ մեքենան կկարողանա մոտ 500 կմ անցնել:

75 կՎտժ հզորությամբ մարտկոցով աշխատող Tesla Model S-ը 400 կմ տարածություն է անցնում մեկ լիցքավորմամբ:

Կողային հայելիների փոխարեն տեսախցիկներ են տեղադրված, որոնք տեղակայված են դիմային ապակու ներքևի անկյունում:

Porsche-ի Mission E մոդելը կարժենա 85 000 դոլար: Այն երթևեկության մեջ կհայտնվի արդեն 2019-ին:

Տեսանյութն՝ այստեղ:

 

Արագ լիցքավորում և տեսախցիկներ հայելիների փոխարեն. Porsche-ն թողարկման է պատրաստում Tesla-ի մրցակից Mission E էլեկտրամեքենան (տեսանյութ)