Չինաստանն ուղեծիր է հանել 2019 թվականի առաջին արբանյակը

05:57 • 11.01.19

Չինաստանը հաջողությամբ ուղեծիր է հանել Zhongxin 2D հեռահաղորդակցական արբանյակը: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ «Սինհուա» գործակալությանը հղումով:

Նշվում է, որ արբանյակն արձակվել է «Չանչժեն-3В» հրթիռակրի միջոցով Սիչան կայանից: Այն արձակվել է տեղական ժամանակով ժամը 01:11-ին (երևանյան ժամանակով ժամը 21:11-ին):

Տվյալ արձակումն արդեն 298-րդն է «Չանչժեն» շարքի հրթիռակիրների համար:

Չինաստանն ուղեծիր է հանել 2019 թվականի առաջին արբանյակը