«Արսենալը» «Յուվենտուսին» և «Ինտերին» առաջարկել է գնել Օզիլի տրանսֆերը

19:40 • 15.01.19

Լոնդոնի «Արսենալը» մտադիր է ազատվել թիմի կիսապաշտպան Մեսութ Օզիլից:

Tuttomercatoweb-ը հայտնում է, որ ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել Իտալիայում: Լոնդոնցիների ղեկավարները կապվել են Ա Սերիայի ակումբներից երկուսի` «Յուվենտուսի» և «Ինտերի» հետ: «Զինագործները» իտալական ակումբներին առաջարկել են գնել խաղացողի տրանսֆերը:


Թե՛ թուրինցիները, թե միլանյան ակումբը, սակայն, մտադիր չեն կիսապաշտպանին վճարել այնքան աշխատավարձ, որքան նա ստանում է «Արսենալում»:

Նախկինում նշվում էր, որ Էմերին լոնդոնյան ակումբի ղեկավարներին առաջարկել է`ձմռանը վաճառել Օզիլին, որպեսզի թիմ հրավիրեն Դենիս Սուարեսին: