Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

19:44 • 15.01.19

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագների (Իգոր Պոպով՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա, Էնդրյու Շեֆեր՝ ԱՄՆ) հետ:

Ինչպես տեղեկացնում է minval.az-ը, հանդիպմանը ներկա է գտնվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցով հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը:

Փարիզում վաղը կկայանա Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: