Մեքսիկայի նախագահը հրաժարվել է Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու համար Դավոս մեկնելուց

23:56 • 15.01.19

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը չի մեկնի շվեյցարական Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին:

«Ես չեմ կարող մեկնել հիմա, քանի որ պետք է համակարգեմ ողջ կառավարության աշխատանքի մեկնարկը և չեմ կարող դադարեցնել աշխատանքս Մեխիկոյում և երկրում»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ տեղեկացրել է երկրի ղեկավարը ասուլիսի ժամանակ:

Ակնկալվում է, որ նրա փոխարեն Դավոս կմեկնեն ֆինանսների նախարարության ներկայացուցիչները: Համաշխարհային տնտեսական համաժողովն անցկացվելու է հունվարի 22-25-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հագեցած աշխատանքային գրաֆիկի պատճառով Դավոս մեկնելուց հրաժարվել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ ավելի վաղ՝ նաև Դոնալդ Թրամփը: