«Լայպցիգը» Վերներին առաջարկում է դառնալ թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

10:41 • 16.01.19

«ՌԲ Լայպցիգը» ցանկանում է թիմում պահել հարձակվող Տիմո Վերներին և փորձում է նրան համոզել երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ:

Ինչպես հայտնում է Bild-ը,  գերմանական ակումբը հարձակվողին տարեկան 6 մլն եվրո աշխատավարձ է առաջարկել, ինչը նրան կդարձնի թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Նշվում է, որ 22-ամյա ֆուտբոլիստն առաջվա պես դեռևս վերջնական որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ: Գերմանաից խաղացողի գործող պայմանագիրը «Լայպցիգի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականը:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդվում էր, որ Վերները կարող է կարիերան շարունակել «Ռեալում»: Մադրիդյան ակումբի ղեկավարությունը 22-ամյա գերմանացի հարձակվողին փոխարինող է տեսնում Կարիմ Բենզեմային, որը վնասվածք է ստացել:

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Վերները 17 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: