Australian Open․ Ֆեդերերը դուրս եկավ երրորդ շրջան

11:26 • 16.01.19

Այսօր Մելբուրնում մեկնարկել է Ավստրալիայի Բաց առաջնության երկրորդ շրջանը։

Մրցաշարի գործող չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը հաղթահարեց այս շրջանի արգելքը՝ առավելության հասնելով Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Դանիել Էվանսի նկատմամբ։

2 ժամ 33 րոպե տևած հանդիպումն ավարտվեց 7-6 (7-5), 7-6 (7-3), 6-3 հաշվով։ Այդ ընթացքում Ֆեդերերի ակտիվում գրանցվեց 9 էյս, 1 կրկնակի սխալ, 2 բրեյք-փոինթ՝ 5 հնարավորից։ Էվանսն աչքի ընկավ 1 բրեյք-փոինթով, իսկ կրկնակի սխալներ թույլ չտվեց։

Ֆեդերերի հաջորդ մրցակիցը լինելու է Գաել Մոնֆիս (Ֆրանսիա, 30)-Թեյլոր Ֆրիտց (ԱՄՆ) զույգի հաղթողը։

Հիշեցնենք, որ Ավստրալիայի Բաց առաջնությունն ավարտվելու է հունվարի 27-ին։ Գործող չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը նախորդ խաղարկության եզրափակչում 6-2, 6-7, 6-3, 3-6, 6-1 հաշվով հաղթել է խորվաթ Մարին Չիլիչին։